Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու հ...
Ամեն տարի հազարավոր երեխաներ տուժում են ավտովթարներից: Մանկական նստատեղը (քարսիթը) 71-82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու հավանականությունը, իսկ ամրագոտիների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է մահվան և լուրջ վնասվածքների ռիսկը մեծ երեխաների և մեծահասակների համար:
«Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը:
Քարսիթի ճիշտ ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:
Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքերը, գլուխը, ոտքը:
Երեխային երբեք ավտոմեքենայում մենակ չթողնել:
Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:
Երեխայի անվտանգության ապահովումը ծնողի կարևորագույն խնդիրներից մեկն է»,-այս մասին նշված է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ։