Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել...

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի կյանքում:

«Սկսել է իր գործունեությոնը պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում, բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով», - ասաց նա:

Փաշինյանի նշեց, թե ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ ու անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանությունում չեն աշխատել:

«Այդ բարեփոխումը մենք ծրագրել էին դեռևս 2019 թվականին, 2020-ին կայացվեցին որոշումներ, դրանց կայացումը զուգորդվեց ու զուգորդվում է որոշակի բարդություններով, սա մեր շատ մանրամասն, մինչև վերջին դելատը պլանավորած բարեփոխումներից է, բայց կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք ժողովրդից ստացել են մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագիրն իրականցրել են միջազգային գործընկներերի աջակցությամբ:

«Այդ առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Համաշխարհային բանկին գործընթացին աջակցելու համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ոստիկանապետ Վահե Ղազարյանին, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին, ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանին, Ոստիկանության ակադեմիայի պետին, Պարեկային ոստիկանության պետին», - ասաց վարչապետի պաշտոնակատարը: