«Էրեբունի» բ/կ-ից տասն օր առաջ փախուստի դիմած...

Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համատեղ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում նոյեմբերի 28-ին Երևանում հայտնաբերվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից նոյեմբերի 18-ին փախուստի դիմած՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված 31-ամյա Արայիկ Սարգսյանը, մականունը՝ «Մաուգլի»։ Այս մասին հաղորդում է քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը: