Էրդողանը զգուշացրել է Իսրայելին մատ թափ չտալ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է Իսրայելի իշխանություններին չսպառնալ իր և իր ղեկավարած հանրապետությանը։ Նա պատասխանել է Իսրայելի կողմից Պաղեստինի հարցի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ հերթական կոշտ հայտարարություններին։

«Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ մեր երկիրը քննադատող մանկասպաններին. Թուրքիան սովորական պետություն չէ։ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի Հանրապետության և նրա նախագահի վրա», - ասել է Էրդողանը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խմբակցության նիստի ժամանակ։

Էրդողանը պարբերաբար կոշտ հայտարարություններ է անում Իսրայելի դեմ՝ մեղադրելով նրան Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մեջ։ Թուրքիան 2024 թվականի մայիսից դադարեցրել է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները։