Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է CNN-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Էրդողանը նման առաջարկ է արել նոյեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նշվում է, որ այդ ձևաչափով աշխատանքները կարող են սկսվել առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող է հայտնվել բանակցությունների այլընտրանքային հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս։

Անկարան առայժմ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ Ռուսական կողմի մեկնաբանություն նույնպես դեռ չկա։