Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ է մտել որպես «Գազայի հատվածի մսագործ»։
«Փախստականների ճամբարները, որտեղ նրանք ապաստանել են, դարձել են միտումնավոր հարձակումների թիրախ։ Նեթանյահուն արդեն գրել է իր անունը պատմության մեջ՝ որպես Գազայի մսագործ»,- ասել է Թուրքիայի նախագահը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։