Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին մեկօրյա այցով կմեկնի Հունգարիա, որի ընթացքում կողմերը նախատեսում են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության 16 համաձայնագիր, որոնք երկկողմ ապրանքաշրջանառությունը կհասցնեն տարեկան 6 մլրդ դոլարի, իսկ ապագայում՝ մինչև 10 մլրդ դոլարի․ հայտնում է Anadolu գործակալությունը։
Էրդողանի այցը Հունգարիա համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի հետ։ Նախատեսվում է, որ այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Նախատեսվում է բարձր մակարդակի երկկողմ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ։