Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովը։
Այս մասին հայտնում է թուրքական Yenisafak-ը:
«Այստեղ Թուրքիայի և Ստամբուլի կարևորությունը մեր աշխարհայացքում կրկին ակնհայտ դարձավ։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում։Ես կցանկանայի տեսնել (խմբ. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի) հանդիպումը Բուդապեշտում: Մենք կարծում ենք, որ ցանկացած երկխոսություն օգտակար է այս հակամարտությանը վերջ դնելու համար: Մենք հենց սկզբից պաշտպանել ենք սա, աշխատել ենք դրա վրա և հայտարարել, որ արդար աշխարհը հնարավոր է»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան լավ հարաբերություններ է հաստատել հակամարտության երկու կողմերի հետ։
«Սա մեզ առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին, և մենք վճռական ենք», - նշել է նա։
Ավելի վաղ նախատեսվում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպում կազմակերպել Բուդապեշտում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է հանդիպումը, քանի որ չի տեսնում Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու հարցում։ ԱՄՆ նախագահը նաև խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նավթագազային ընկերությունների դեմ։



