Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ 

Էրդողանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ գոհունակություն է հայտնել՝ նշելով, որ Թուրքիան ուշի-ուշով հետևում է գործընթացին։

Նա հավելել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի երկրների համար նոր մթնոլորտ կստեղծի։