Երբ ժողովուրդն ու բանակը մեկ են՝ երկիրը կանգուն է, սահմանները` պաշտպանված։ Այս մասին հայտարարել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Տոնական այս օրը մենք խոնարհվում ենք մեր հերոս նահատակների,բանակի հիմնադիրների հիշատակի, նրանց ընտանիքների ցավի առաջ։
Հայոց բանակը պետք է լինի առավել ամուր, վճռական ու անկոտրում։
Թող հայ զինվորը միշտ զգա ժողովրդի թիկունքը։
Մեր երկիրը պետք է լինի խաղաղ, բայց նաեւ մեր բանակը պետք է միշտ պատրաստ լինի ամեն գնով պաշտպանելու հող հայրենին»։



