Երբ  որ ժամանակը կլինի հանրայնացվելու, կհանրա...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնակատար Զարեհ Սինայնաը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ հողեր հանձնելու փաստաթղթի բովանդակության մանրամասներից։

Հարցին, թե որպես կառավարության անդամ իրեն վատ չի՞ զգում, որ իր եւ ժողովրդի մեջքի հետեւում որեւէ փաստաթուղթ է ստորագրվում, որի մասին ոչ ոք տեղյակ չէ, Զարեհ Սինանյանն արձագանքեց.

«Դե տեսեք, դուք մեկնաբանություններ եք անում՝ մեջքի հետեում, քաղաքական թուղթ… երբ  որ ժամանակը կլինի հանրայնացվելու, կհանրայնացվի այն»,- ասաց նա:

Անդրադառնալով մամուլում տարածված հայտնի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինվորականները փորձում են քաշքշել հայ զինվորականներին, ասաց, որ դա ամբողջական տեսանյութը չէ:

«Միգուցե տեսանյութի հաջորդ հատվածում էլ մեր զիվորները, ադրբեջանցիներին են հարվածում»,-ասաց նա։