Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Երասխի մարտական դիրքում վիրավորում ստացած զինծառայողը Սուրենավան գյուղից է, պայմանագրային զինծառայող Արմեն Շահվերդյանը վրավորում է ստացել դիպուկահարի կրակոցից՝ ոտքի շրջանում։
Նրա վիճակը բավարար է, համենայն դեպս՝ մեզ ասացին, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում , այս պահին նրան վիրահատում են Արարատ քաղաքի ԲԿ-ում։
Ի դեպ, տեղի բնակիչները Yerevan.Today-ին հայտնեցին, որ երկու շաբաթ է, ինչ Երասխի սահմանային երկայքով կրակոցներ չեն եղել, բնակիչների խոսքով՝ վերջին կրակոցների ձայները հնչել են հունվարի 7-ին, ավանդաբար՝ խոշոր տրմաչափի ականանետից արձակած կրակոցների ձայներ։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:



