Եռակողմ հայտարարություններից հետո ադրբեջանցին...
Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն Հայաստանը հնարավորություն ունի Ադրբեջանի տարածքով դուրս գալ դեպի Ռուսաստան, որ հայկական բեռները և մարդատար տրանսպորտային միջոցները Ադրբեջանի տարածքով անարգել կանցնեն ու կգնան Ռուսաստան: Իսկ իրականությունն այն է, որ այդ եռակողմ հայտարարություններից հետո ադրբեջանցիները փակել են Հայաստանի ճանապարհները Հայաստանի տարածքում։
Ողբերգությունն այն է, որ այդ հայտարարությունը ստորագրողը շարունակում է ղեկավարել մեր երկիրը` վերջնականապես կործանելով այն։