Եռացրած կաթը թափվել է 1.5 տարեկան երեխայի վրա...

Հուլիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ջերմային այրվածք եռման հեղուկով, կրծքավանդակի, որովայնի, շեքի, սեռական օրգանի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 16 տոկոս» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության խումբը «Այրվածքաբանության և մաշկաբանության» ազգային կենտրոն է տեղափոխել մի երեխայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Եռացրած կաթը թափվել է 1.5 տարեկան երեխայի վրա․ վիճակը միջին ծանրության է

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, պարզվել է, որ երեխան Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1.5 տարեկան տղա երեխա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Ոստիկանների կողմից կատարված ստուգման շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 14-ին ժամը 21։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 36-ամյա Մ․ Ս․-ն տան խոհանոցում եռացրած կաթը փորձել է տեղավորել սառնարանում, որի ժամանակ երեխան պատահաբար քաշել է նրա ձեռքից, ինչի հետևանքով տարայում եղած եռացրած կաթը թափվել է երեխայի վրա, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։