«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գագիկ Ծառուկ...

Ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գագիկ Ծառուկյանի անունից տեղադրվել է ծաղկեպսակ։

«Հավերժ փա՜ռք և խոնարհում»,- ասված է ֆեյսբուքի էջի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց  Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Այսօր ոչ աշխատանքային օր է։

Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։

«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր Ռուբինյանը։