Այսօր ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում ներկայացնում է 2020-ի ծախսերը:
Նախարարը ներկայացրեց, որ 2020 թվականին ԱԳՆ գործարկվելու է՝ նոր Էլեկտրոնային հյուպատոսություն համակարգը, որի համար լրացուցիցչ հատկացվելու է 14.8 մլն դրամ: Ըստ ԱԳՆ նախարարի նոր համակարգը՝ «Ծառայություն մատուցելու բավական կարևոր զգալի փոփոխություն է լինելու մեր քաղաքացիներին: Նոր համակարգը հնարավորություն է ըձեռնում վիդեո կապով մարդկանց օգնել, որպեսզի մարդիկ երկար չճանապարհորդելիս այլ համապատասխան ստուգումները ապահովել վիդեո կապով»:
ԱԳՆ նախարարը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց նաև լրագրողների հարցերին և Արցախի խնդրի բանակցային գործընթացին ասաց․ «Մենք շարունակում ենք հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի, սա վերաբերվում է մեր անվտանգությանը, սա վերաբերվում է տարածաշրջանային անվտանգությանը, սա վերաբերվում է խաղաղությունը հաստատելուն և այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և անպատասխանատու է: Մենք շարունակւմ ենք աշխատել սառնասիրտ և նպատակաուղղված»



