ԵՄ-ն սկսել է հակառուսական պատժամիջոցների 20-ր...

Եվրամիությունը սկսել է հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի պատրաստման շուրջ աշխատանքը. այն կվերաբերի ՌԴ-ի խոշոր էներգետիկ ընկերություններին, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների։ Այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «

20-րդ փաթեթը պետք է ներառի միջոցներ, որոնք ուղղված են Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններին», - նշվում է տեքստում։

Բացի այդ, միջոցները կվերաբերեն այն երրորդ երկրներին, որոնք «օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները»: Հոկտեմբերի 23-ին ԵՄ-ն ընդունել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթը:

Ըստ Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության՝ պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի էներգետիկայի, ֆինանսական և ռազմական արդյունաբերության ոլորտները: Պատժամիջոցների ցուցակում ներառվել է, այսպես կոչված, ստվերային նավատորմի ևս 117 նավ. դրանց ընդհանուր թիվը հասել է 557-ի: