ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն...

Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը, երբ պետք Է տեղի ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Սլովենիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով Եվրախրհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ:

«Մեք ՆԱՏՕ-ի հետ նոր քաղաքական հռչակագիր կշմակենք մինչեւ 2022 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Եվրախորհրդի նախագահը հերթական անգամ հավաստիացրել Է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Մության անվտանգության անկյունաքարն Է: Գագաթնաժողվի մասնակիցները հոկտեմբերի 5-ին քննարկել են Միության պաշտպանության նոր համակարգի հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը» անվանմամբ եւ Եվրամիության արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները:

Ինչպես հավաստել Է Միշելը, այդ ռազմավարությունը եւ արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները պետք Է հաստատվեն 2022 թվականի մարտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: