ԵՄ-ն բարձր է գնահատում հայ-ադրբեջանական խաղաղ...

Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը, ինչպես նաև ուրախ է առաջընթաց տեսնել երկրների միջև սահմանազատման հարցում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն։

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը ներգրավված է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին և բանակցություններին աջակցելու գործում:

«Մենք տեսնում ենք, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և սահմանազատման գործընթացը նույնպես շարունակվում է», - ասել է Միխալկոն՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։