ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային...

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային վարկային մակրոֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացմանը՝ 1,8 միլիարդ եվրոյի չափով։ 

ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինան 1,8 միլիարդ եվրոն կստանա ԵՄ-ի Ուկրաինայի հիմնադրամի (խմբ. Ukraine Facility) միջոցով։ 

Սա արդեն նման հինգերորդ վճարումն է։ 

Ուկրաինայի հիմնադրամը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 1-ին, դրամաշնորհների և վարկերի տեսքով տրամադրում է մինչև 50 միլիարդ եվրոյի կայուն ֆինանսավորում՝ 2024-2027 թվականների ընթացքում Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանը և արդիականացմանն աջակցելու համար, նշվում է հաղորդագրության մեջ։