Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԵՄ անդամակցության թեման բլեֆ է: Այդ մասին գիտեն Նիկոլ Փաշինյանն ու արևմտաթուրքական ուժերի տնաբույծ ներկայացուցիչները, բայց փորձում են «մակարոնեղեն» կախել իրենց հավատացող փոքրաթիվ մարդկանց ականջներից:
Միայն ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023թ. կազմել է ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս տարի սպասվում է դրա կրկնակին:
Զուգահեռ էքսպորտից շահում են Փաշինյանին կից օլիգարխները: Նաև՝ տեղական բանկերը, որոնք բառիս բուն իմաստով ռեկետով են զբաղված: Փորձագիտական գնահատականներով՝ ՀՀ բանկային ոլորտի այս տարվա շահույթը կկազմի շուրջ 800 միլիոն դոլար:
«Ընդդիմադիր» Փաշինյանը քննադատում էր բանկային թալանը: Նրա իշխանության օրոք այդ թալանը բազմապատկվել է:
Վերադառնալով ԵՄ-ի թեմային: ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները, մեղմ ասած, համեմատելի չեն ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալների հետ: Հայկական մրգերը, խմիչքները ԵՄ-ին հետաքրքիր չեն: Այնպես որ սրանք ԵՄ-ի թեման քաղաքական նպատակով են դրել շրջանառության մեջ, որպեսզի փորձեն թաքցնել ադրբեջանական պահանջով Սահմանադրության փոփոխության հարցը:



