ԵՄ երկրները մինչև 2027 թ. կավարտեն ռուսական հ...

ԵՄ երկրները մինչև 2027 թ. հունվարի 1-ը կավարտեն ռուսական հեղուկացված բնական գազից (ՀԲԳ) հրաժարվելու գործընթացը: Այս մասին ասվում է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Եվրամիության նպատակը «Ռուսաստանից ՀԲԳ-ի գնման, ներմուծման կամ ԵՄ-ին ուղղակի կամ անուղղակի փոխանցման արգելքն է»։ Պլանի համաձայն՝ նաև արգելքի տակ կհայտնվի «համապատասխան տեխնիկական ու ֆինանսական օգնության տրամադրումը»։

Փաստաթղթում բացատրվում է, որ Ռուսաստանից հեղուկացված բնական գազի գնման արգելքի առաջին փուլն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 25-ին և կվերաբերի միայն պայմանագրերի մի մասին, իսկ ամբողջական արգելքը պլանավորված է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Դրա հետ մեկտեղ, ԵՄ խորհրդի որոշման համաձայն, Եվրամիությունը խստացնում է Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ միջոցառումները։

Այդպես, մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների 19-րդ փաթեթը նախատեսում է «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ» ընկերությունների հետ գործարքների գործող արգելքի խստացում։