ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում ար...

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Տնտեսական ներդրումների ծրագրով արդեն 600 մլնից ավելի ներդրվել է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, որոնք բավական երկար ժամանակ պլանավորվում էին, բայց հիմա կարծում եմ՝ արդեն դառնում են իրականություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում արդեն շատ կոնկրետ արդյունքներ տալիս է՝ աջակցելով մարդկային անվտանգությանը: Սա ցույց է տալիս նաև, թե որքան հեռուն է պատրաստ գնալ ԵՄ-ն ՀՀ-ի հարցում»,-ասել է նա:

«Նախորդիվ խոսվեց Արևելյան գործակալության հաջողությունների մասին: Արևելյան գործակալությունը այս շրջանակի մաս է, բայց կան որոշ առանձնահատկություններ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, Հայաստան-Վրաստան հարաբերություններում: Կան նաև երկկողմն հարաբերություններ այս երկրների և ԵՄ-ի միջև, որոնք կարող են դրական դերակատարում ունենալ: ԵՄ-ն միշտ օգտագործում է իր գործիքակազմը, միգուցե, ոչ միշտ շատ արդյունավետորեն, որովհետև դա նաև այլ գործընկերներից է կախված: Բայց մենք փորձում ենք առավելագույնս արդյունք ստանալ մեր գործիքակազմից, որպեսզի խթանենք խաղաղությունը, բարեկեցությունը, կապակցվածությունը և իրավունքահենք միջազգային կարգը: Ինձ համար այս տարրերը միևնույն գործընթացի մաս են կազմում»,-հավելել է Վասիլիս Մարագոսը:

Հայաստանում ԵՄ դեսպանի խոսքով, պետք է արդյունքներ տալ արդեն ունեցած համագործակցությունների մասով. դա կարևորագույն տարր է առաջ շարժվելու համար: Նա նշում է, որ ԵՄ անդամ պետությունները շատ են աջակցում ներկայիս օրակարգին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին: