ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես իրազեկում է գործարար համայնքին, որ 2026 թվականի մայիսի 11-ից տրվել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ ուղիղ առևտուրը թույլ կտա խուսափել միջնորդներից և լրացուցիչ լոգիստիկ բարդություններից, այսուհետ ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը կարող է պաշտոնապես նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա», նույնիսկ եթե փոխադրումն իրականացվում է երրորդ երկրների տարածքով։
Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է գործարարներին օգտվել ստեղծված հնարավորություններից և հարցերի դեպքում դիմել նախարարություն։



