ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումն...

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ։ 

Այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«ԵՄ խորհուրդը իմաստուն և ռազմավարական որոշումներ է կայացրել։ Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ու աջակցում եմ բարեփոխումներին»,- գրել է Լեքսմանը՝ կիսվելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ X-ում կատարած գրառմամբ, որում վերջինս շնորհակալություն էր հայտնել ԵՄ խորհրդին Հայաստանի հետ կապված որոշումների կայացման համար։