Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի վերաբերյալ 18-ամյա դպրոցականների գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ ապրիլի 7-ին
ստորագրած հրամանով՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ
Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է, ըստ հրամանի՝ սեփական գրավոր դիմումի համաձայն։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Նշենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել է նույն գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նրա ազատման պատճառն այն էր, որ տղաների տանը խուզարկության ավարտից հետո քննիչը
լրագրողներին ասել էր, որ ոչինչ չեն հայտնաբերել։



