![Եկամուտների հայտարարագրման շուրջ բացասական աղ...](/imgs/posts/medium/2025/02/e2c0b86.png)
Եկամուտնրի հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտ է ունեցել։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։Նա հավաստիացրել է, որ նրանք, ովքեր թաքցնելու բան չունեն, գոհ են դրանից։ Նրա խոսքով՝ աղմուկի արդյունքում մեկ ամսում արդեն ավելի քան 4 հազար մարդ հայտարարագիր է ներկայացրել, իսկ գրեթե յուրաքանչյուրը հետ է ստացել 100 հազար դրամ, մինչդեռ անցած տարի Հայաստանի ընդամենը 3 500-ից ավելի քաղաքացիներ են հայտարարագիր ներկայացրել։Պապոյանը հավաստիացրել է, որ այդ գործիքը թույլ է տալիս քաղաքացիներին ստանալ մոտ 70 մլրդ դրամ, այնինչ ընդդիմությունը դա ներկայացնում է որպես հարկման միջոց։ «Մեզ չի հաջողվել բոլորին հասցնել, որ եթե թաքցնելու բան չունե սեւ հայտարարագիր ես ներկայացնում, դա ընդամենն օգտակար է լինելու»,- ընդգծել է նախարարը։