
Գլխավոր Շտաբի երեկվա հայտարարությունը ցայտնոտային վիճակի մեջ է գցել իշխանություններին և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է top-news.am լրատվականը՝ հղում տալով ARMINSIDER տելեգրամյան ալիքին:
Իշխող թիմում երեկ միայն Անդրանիկ Քոչարյանն է, որ փորձել է պինդ տղայի կերպարում մնալ:
ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովի ժամանակ, երբ քննարկել են, թե ինչպես կարելի է լեզու գտնել զինվորականների հետ` Անդրանիկ Քոչարյանը ինքնավստահ պնդել է, որ ինքը նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել և կարող է լեզու գտնել զինվորականների հետ:
Իշխող թիմի մեր աղբյուրների փոխանցմամբ, Անդրանիկ Քոչարյանն այդ կերպ ցանկացել է էլ ավելի ամրացնել իր դիրքերը իշխանության ներսում և Փաշինյանին ցույց տալ, որ ինքը կարողանում է բարդ իրավիճակներում լուծումներ գտնել:
Ամբողջական այստեղ