ԵՀ ղեկավարը կոչ է արել որքան հնարավոր է շուտ...

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Եվրամիության ընդլայնման ծրագրերըյս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էֆե» գործակալությունը:

«Մեր մայրցամաքում խաղաղություն և բարգավաճում կլինի միայն այն դեպքումերբ մենք միավորենք բոլոր եվրոպացիներին ԵՄ դրոշի ներքո», - հայտարարել է ֆոն դեր Լեյենը: 

Մարտին ԵՀ-ում խորհուրդ են տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ,  որի մասին քննարկումները նախատեսված են այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում:

ԵՀ ղեկավարը ելույթի ընթացքում նաև հիշեցրել էոր ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ արդեն ստացել են Ուկրաինան և Վրաստանըիսկ ավելի վաղ Մոլդովանինչպես նաև բանակցություններ են սկսվել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ: