Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նոր...

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետ, Գեներալ Իսմայիլ Քամալի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Հանդիպմանը քննարկվել են Հարավային Սինայի հետ հարաբերությունների խորացման հեռանկարներն ու անդրադարձ կատարվել աշխատանքային երկկողմ օրակարգի առաջնահերթությունների առաջմղմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: