
Նիկոլ Փաշինյանը երեկ դեռ չէր հասցրել ավարտել Ալիևի պահանջով ՀՀ սահամանդրությունը փոխելու մասին իր ուղիղ եթերը, երբ իր նախկին թիմակից, նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ինքը «Ոչ»-ի շտաբ է ձևավորելու, իսկ շտաբի համակարգողը Դավիթ Խաժակյանը կլինի։
Կարճ ասած Էդմոնը հանվել էր, առանց տեղեկանալու, թե ում տունն է հարսանիք և որ, ամենակարևորն է, իրեն ում կարգավիճակով են հրավիրում այդ հարսանիքին։ Տպավորություն էր, որ Փաշինյանը, մինչ ուղիղ եթերը, արդեն Էդմոն Մարուքյանին նշանակել էր այդ դերում ու նա իմանալով էր արդեն հայտարարում «ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին։