«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել այն պատճառով, որ չի ընտրվել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա. «Որևէ մեկը ինձ չի կարող հակառակում համոզել, որ հրաժարականի պատճառը այլ է»,- շեշտեց նա։



