
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) Պակիստանին հետաքրքիր գործընկեր է դիտարկում և առաջիկայում կարող է երկխոսություն սկսվել՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ առայժմ չեն ընթանում։ Մենք Պակիստանին դիտարկում ենք որպես հետաքրքիր առևտրային գործընկեր, բայց մինչև վերջերս որոշակի քաղաքական պատճառներ թույլ չէին տալիս խոսել այս թեմայով գործնական երկխոսություն սկսելու մասին։ Չենք բացառում, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Պակիստանի առևտրի փոխնախարար Նասիր Համիդը TASS-ին հայտնել էր, որ իր երկիրը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ԵԱՏՄ-ին ինտեգրման համար։