ԵԱՏՄ-ն և Սինգապուրը ազատ առևտրի պայմանագիր են...

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՏՄ ղեկավարները և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն այսօր Երևանում ստորագրել են ազատ առևտրի գոտու համաձայնությունը:

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Այսօր Սինգապուրի հետ ենք համաձայնություն կնքել, դա Վիետնամից հետո արդեն երկրորդ երկիրն է, որի հետ ԵԱՏՄ-ն համապատասխան փաստաթուղթ է ստորագրում»,- ասել է Ղազախստանի ղեկավարը:

Նրա խոսել է նաև Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերությունների մասին:

«Մեր իրանցի գործընկերների հետ մենք կարող ենք ամբողջությամբ իրականացնել ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնությունը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 27-ին»,- ասել է Տոկաևը: