«ԵԱՏՄ-ի հետ կապված ոչ մի պահ գնահատականից չեմ խուսափել։ Հրապարակային ասել եմ, թե խնդրի էությունը որն է։ Եթե, այսպես ասած, կողքի ուղեկցող փաստերը մի կողմ դնեք և կենտրոնանաք բուն փաստերի վրա, ապա դա այն է, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որի հետ մենք համաձայն չենք»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում՝ հավելելով, որ ապրանքների ներմուծումը և արտահանումը չեն կապում այս իրավիճակի հետ։
«Պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք։ Եթե նույնիսկ հիմա վերադառնանք այն նախնական վիճակին, մեր օրակարգը չի փոխվելու»,- ասել է վարչապետը և, անդրադառնալով երկաթուղու հետ կապված հարցին, նշել է, որ ցանկանում են բարեկամական լուծում։
«Չենք ուզում գնալ սուր լուծումների»,- ընդգծել է վարչապետը՝ շեշտելով, որ պետք է գնալ կոմպրոմիսների։



