ԵԱՀԿ գործող նախագահն աջակցում է Աննա Հակոբյան...

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքն աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  նախաձեռնությանը, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»:

«Մենք ի սրտե հավատում ենք խաղաղության պրոցեսներին կանանց մասնակցության կարևորությանը: Կանայք նոր ռիթմ են տալիս հակամարտության կարգավորման գործընթացին, և մենք աջակցում ենք խաղաղության հաստատման գործում նրանց ներգրավվածությանը»,- ասել է Լայչակը: