Ձյան առաջին օրը Երևանում 1 տրանսպորտային միջո...

Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ-ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով»,- նշել է նա:

Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Խցանումների 80%-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով: