Դժվար է տարանջատել` Խաչատուր Սուքիասյանը գործ...

Իմ կարծիքով՝ դժվար է տարանջատել, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Սուքիասյանների ընտանիքը չորս եղբայր են, ամենքն ունեն մի ոլորտի բիզնես, այդ թվում, միգուցե, Խաչատուր Սուքիասյանն ունի մի բիզնես, որը հանձնված է կառավարման, ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց, ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ», — ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Սուքիասյանն անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար։

«Այնպես որ, իմ կարծիքով, այդ պահի դրությամբ դժվար է ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար», — նշեց Հակոբյանը։