
Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով։
Ավելի վաղ հրապարակել էինք կադրեր, որտեղ փաստաբանների ժպիտը կապված դատախազների մեղադրանքի հետ մեծ բանավեճի թեմա էր դարձել։ Ամբողջ դատական նիստի ընթացքում դատավորը նկատողություններ է անում պաշտպանական կողմին՝ գլուխը մի շարժեք, մի ժպտացեք, ձեռքով շարժում մի արեք։
Հերթը հասել է նաև Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանին։
«Կարգ սահմանեք, մի գոռացեք իմ վրա, ձեզ համապատասխան պահեք։ Մեկը մի՛ ժպտա, մեկը մարմնաշարժում մի՛ արա, մի՛ շնչի, մի՛ արտաշնչի»,- դատավորին պատասխանեց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։