Բերման է ենթարկվել ՊԲ նախկին հրամանատար, Արցա...

Politik.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին  բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորկան վարչության քննիչների հանձնարարությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Մենք փորձեցինք կապ ահստատել Քննչական կոմիտեի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։