«Ձեր բողոքը շեֆությանը ներկայացրե՛ք». 56 համա...

«56 համարի ավտոբուսի վարորդը իջել է ավտոբուսից, ուղևորներին ասել՝ «շեֆությունն» է գալիս, նրանց հետ խոսե՛ք, ձեր բողոքը նրանց ներկայացրե՛ք»։ Այս մասին տեսագրություն է հրապարակել ավտոբուսի ուղևորներից մեկը։

«Հենց հիմա իջել է ավտոբուսից, ու չգիտենք՝ թե ով է գալու»,–ասում է քաղաքացին՝ նշելով, որ վարորդը հրաժարվել է վարել։

Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես են ուղևորները բողոքում հանրային տրանսպորտի նոր սակագներից։

Հիշեցնենք, որ 4-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է հանրային տրանսպորտի թանկացում, նրանք հրաժարվում են 150 դրամ վճարել երթևեկելու համար։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործում են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։