Դուք սա՛ եք, սա՛ է ձեր դեմքը. Քրիստինե Վարդան...

Կառավարության հետ հարցուպատասխանին խորհրդարանում մասնակցում էր միայն «Հայաստան» խմբակցության պատագամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա իր ելույթում անդրադարձավ Ալիևի հայտարարություններին՝ կետերով, այնուհետև իշխանության արձագանքին՝ նշելով, որ նրանք ըստ էության ընդունում են Ադրբեջանի բոլոր նախապայմանները:

«Այս ամենը հաշվի առնելով, ես պետք է ասեմ Ձեզ սիրելի արցախցիներ, իմացեք, որ սա միայն Ձեր հարցը չէ, Հայաստանում կան հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, որոնք գիտակցում են, որ սա միայն Ձեր հարցը չէ»,-ասաց նա: Պատգամավորն իր խոսքը ավարտեց գրպանից հանելով լաթի կտոր և այն համեմատելով իշխանության հետ: