Նարեկ Սամսոնյանը որոշել է խզել մի քանի ամիս տեւած իր այսպես ասած՝ վիրտուալ հարթակներում պահած լռությունը եւ խոսել Հայաստանի ներսում կատարվողի, երկրի առաջ ծառացած խնդիրների հնարավոր մեծ կամ գլոբալ «ռեստարտի» եւ անելիքների մասին։ Նա կարծում է, որ ընտրություններից հետո, որքան էլ արդյունքները լինեին ցավոտ կամ գուցե դեպրեսիվ շատերի համար, շատ ավելի բան կա անելիք, քան ընտրություններից առաջ։ Ըստ բանախոսի, այլ է հարցը, որ շատերի մոտ ինչ որ բան անելու ցանկություն չկա, ինչը բացատրում են կամ ռեսուրսների սղությամբ կամ ձեւացումով, թե առկա է ռեսուրսների սղություն, կամ այլ պատճառներով։ Սամսոնյանը հավաստիացնում է, որ եթե ինքը չհավատա, որ կարելի է ինչ որ բան փոխել, ու անելիքներ շատ կան, ապա հաստատ չի լինի հրապարակային քաղաքականության մեջ։
Մանրամասները՝ կից տեսանյութում։



