Դրոշը պետք է լիներ մեջտեղում, տարրական հարգան...

Արդարադատության նախկին փոխնախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգե՜լի ինքնիշխաններ, եթե ձեզ թվում է ես չգիտեմ ինչ կամ ինչպես եմ գրել՝ հիասթափեցնեմ։ Երբ ասում եմ՝ ո՞րտեղ է ՌԴ դրոշը, ելնում եմ արարողակարգի արած սխալից, որ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ դրոշը տարել են ու դրել են հպարտ հող հանձնողի ետեւում։ Եթե այդքանը արել էին , ապա որպես սխալ շարունակեիք ու Լավրովի հետեւում դնեիք իրենցը։ Դրոշը պետք է լիներ մեջտեղում։ Տարրական հարգանք է։ Նախկին նկարները դե հիմա էլի նայեք։

Հիմա առարկայական։ Ինքնիշխան հպարտներ երեկվանից հետո, երբ ՌԴ նախագահը քննարկում է Արցախի ջեռուցման ու այլ ենթակառուցվածքների հարցեր դուք դեռ ձեզ հպարտ ու ինքնիշխան ե՞ք համարում։ Հա՞:

Դե հիմա այս փաստից հետո կրկին դիտարկեք Զախարովայի գրառումը ու արարողակարգի սխալը։ Հասկացա՞ք։ Դե ապրեք։

Ոնց որ քիչ առաջ ընկերներից մեկն ասեց՝ ավելի կարեւոր հարցեր կան։ Իհարկե։ Դավաճանի հեռացում»։