Դպրոցներում մեկնարկել է ազգային փոքրամասնությ...

Դպրոցներում մեկնարկել է ծրագիր, որը համախմբում է ազգային փոքրամասնություններին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

«Դպրոցներում մեկնարկել է ծրագիր, որը համախմբում է ազգային փոքրամասնություններին։ Այն ներառում է՝ ազգային ծեսեր, խոհանոց, տարազներ, ավանդույթներ։ Միասին դեպի մշակութային բազմազանության ճանաչում՝ հարգելով բոլորի ավանդույթներն ու արժեքները»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

ԿԳՄՍ նախարարությունը  հաղորդագրությունը նաև ծրագրի մասին իրազեկող տեսանյութ է կցել։