Դպրոցներում դաս չի լինի

Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նշենք, որ այսօր տեղացած առատ ձյունը կոլապս էր առաջացրել մայրաքաղաքում, ստեղծելով դժվարություններ երթեւեկությունում: