
Ստեղծվել է մի յուրօրինակ և հեգնական իրավիճակ, երբ փողոցային խոսքի անժխտելի հեղինակություն Դոգը բողոքում է ոչ թե հայհոյանքների կամ հուզական բառապաշարի պատճառով, այլ այն բանի, որ պետական բարձր խավի ներկայացուցիչն արդեն բացեիբաց գործի է դրել իր ոճը և բառարանը՝ այդ կերպ խառնվելով իր «սեփական խաղադաշտին»։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Դոգը նույնիսկ փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ՝ հստակ ձևակերպմամբ. «Էս ոճը իմն ա, իմ ընտրազանգվածն ես տանում ձեռիցս։ Չփորձես մտնել իմ դաշտ»։
Չգիտենք՝ արդյոք նա կարողացել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանի կինը չի պատրաստվում զիջել իր դիրքերը և մինչև վերջ փորձելու է պահել հայհոյանքի ու զրպարտության խրամատը, քանի դեռ իր գաղափարակից Դոգը բանտարկության մեջ է։
Աննա Հակոբյանի նպատակը, կարծես, այն է, որ վերցնի Դոգի լսարանը։ Եվ գուցե, երբ վերջինս ազատվի ամերիկյան բանտից, պարզվի՝ իրեն այլևս ոչ ոք չի լսում, քանի որ այդ զանգվածի համար առավել հետաքրքիր է դարձել հայհոյախոս կինն, ով ձեռի հետ նաև երկրի ղեկավարի կինն է։ Սա արդեն լրիվ այլ էքշն է։