Դոգին կարտաքսեն ԱՄՆ-ից․ դատարանը որոշում է կա...

Ռոբերտ Մարգարյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ԱՄՆ-ի իմիգրացիոն դատարանը որոշում է կայացրել Վարդան Ղուկասյանին, հայտնի որպես Դոգ, արտաքսել երկրից։

Ըստ դատարանի որոշման՝ Ղուկասյանը 30 օր ունի վճիռը բողոքարկելու ԱՄՆ-ի Իմիգրացիայի վերաքննիչ խորհրդում (Board of Immigration Appeal – BIA)։ Եթե բողոքարկում չկատարվի կամ խորհուրդը մերժի այն, ապա ԱՄՆ-ի միգրացիոն ծառայության (ICE) պաշտոնյաները կանցնեն արտաքսման գործընթացի իրականացմանը։

Մարգարյանը հիշեցնում է, որ արտաքսումը և արտահանձնումը տարբեր իրավական գործընթացներ են։ Վարդան Ղուկասյանի պարագայում արտաքսման որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նա ԱՄՆ է տեղափոխվել 2022 թվականին։ Ըստ գործող օրենքների՝ եթե անօրինական մնալու ժամկետը գերազանցում է երկու տարին, ապա արտաքսման համար պահանջվում է դատավորի որոշում։

«Այս խեղկատակին կարող էին հենց այս տարվա փետրվարի 20-ին արտաքսել առանց դատավորի հրահանգի, պարզապես ԱՄՆ օրենքները դա թույլ չեն տվել»,– գրել է Ռոբերտ Մարգարյանը։