Դիսնեյլենդի մեղադրանք է. Ամստերդամը՝ Սամվել Կ...

Սամվել Կարապետյանին կարող են ներկայացվել նոր և շինծու մեղադրանքներ, քանի որ դատախազները կարծես գտնվում են Դիսնեյլենդում, նրանց երևակայությունը սահմաններ չունի։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Նա հիշեցրել է, որ մինչև հունիսի 17-ը Կարապետյանը քրեական գործերով նույնիսկ որպես վկա չէր անցնում, իսկ հետո հանկարծ Հայաստանի վարչապետը, որն իրեն անվստահ է զգում և վախենում է ներքաղաքական հանգամանքներից, հարձակվում է մի մարդու վրա, որը մասնակցում է իր հոր հիշատակին կրոնական արարողության, որից հետո նրան ձերբակալում են։

«Ի՞նչ է սա ասում Հայաստանի մասին։ Որ այն մեղադրանքներ է հորինում մարդու լիովին անմեղ խոսքերի հիման վրա։

Մինչև հունիսի 17-ը Կարապետյանի դեմ փողերի լվացման վերաբերյալ մեղադրանք չի եղել, իսկ հետո հանկարծ Հայաստանի խոշոր գործարարներից մեկին ներկայացնում են շինծու մեղադրանք, որը, սակայն, Վերաքննիչ դատարանը մերժել է։ Իսկ դրանից առաջ նրան մեղադրանք էր ներկայացվել իբր իշխանությունը տապալելու կոչեր անելու համար», - հավելել է Ամստերդամը։