ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Դինա Տիտուսը պլանավորում է հաջորդ շաբաթ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտ։
Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։
«Այն տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի ստիպեն նրանց (խմբ․ ադրբեջանցի պաշտոնյաներ) վճարել նման գործողությունների համար»,- նշել է Տիտուսը։